«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Թրամփը դատապարտում է

Թրամփը դատապարտում է
21.01.2026 | 12:40

ԱՄՆ նախագահ Donald J. Trumpը, դատապարտել է Մեծ Բրիտանիայի որոշումը՝ Մավրիկիոս կղզի-պետությանը փախանցել Դիեգո Գարսիա կղզին, որի վրա ի դեպ, գտնվում է նաև ԱՄՆ ռազմաբազան։

Թրամփը մասնավորապես գրել է․

«Ցնցող է, որ մեր «փայլուն» ՆԱՏՕ-ի դաշնակիցը՝ Միացյալ Թագավորությունը, ներկայումս ծրագրում է փոխանցել Դիեգո Գարսիա կղզին՝ որտեղ գտնվում է ԱՄՆ-ի կարևոր ռազմական բազա, Մավրիկիոսին, և դա՝ առանց որևէ հիմնավոր պատճառի։ Անկասկած է, որ Չինաստանն ու Ռուսաստանը նկատել են այս բացարձակ թուլության դրսևորումը։ Սրանք այն միջազգային տերություններն են, որոնք ճանաչում են միայն ուժը, և հենց այդ պատճառով է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ իմ ղեկավարության ներքո, արդեն ընդամենը մեկ տարվա ընթացքում հարգված է դարձել ինչպես երբեք նախկինում։

Մեծ Բրիտանիայի կողմից ծայրահեղ կարևոր նշանակություն ունեցող հողի փոխանցումը մեծ հիմարության ակտ է, և ևս մեկը՝ ազգային անվտանգության պատճառների շատ երկար շարքում, թե ինչու Գրենլանդիան պետք է ձեռք բերվի։ Դանիան և նրա եվրոպական դաշնակիցները պետք է ԱՆԵՆ ՃԻՇՏ ՔԱՅԼԸ։

Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար։

ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ